ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

Ադրբեջանը Գյանջայում ԱՊՀ-2025 խաղերի բացման ժամանակ ստորացրել է Հայաստանը

Ադրբեջանը Գյանջայում ԱՊՀ-2025 խաղերի բացման ժամանակ ստորացրել է Հայաստանը
29.09.2025 | 13:52

Մինչ որոշ հակահայ թրքասերներ ժողովրդին խաբում են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հեքիաթներով, Բաքուն բացահայտ ցույց է տալիս իր ատելությունը Հայաստանի և հայերի նկատմամբ։

Գյանջայում ԱՊՀ-2025 խաղերի բացման ժանանակ կազմակերպիչները Հայաստանին և հայերին ստորացնելու նպատակով բեմում են դրել 44-օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի սիմվոլ «երկաթյա բռունցքը» (հղումը՝ Հ․Գ․-ում) Ալիևը բազմիցս է հայտնել, որ «այդ բռունցքով նա կոտրել է թշնամու` հայերի ողնաշարը և գլուխը»։

Դե հաղորդավարի` հայերին թշնամի անվանելու մասին էլ չխոսեմ...

Հատուկ ուշադրության է արժանի այդ բռունցքի հայտվելու ժամանակ ազերի հանդիսատեսի «ոռնոցը», որը ապացույց է, որ Ալիևից բացի նույն ազերիներն էլ են ատում հայերին։

Ու սրանց հետ կապիտուլյանտ ոչնչությունը խաղաղություն է իբր հաստատում։

Ի դեպ, ԱՊՀ երկրներին ոչ ոք իրավունք չունի մեղադրելու, քանի որ Գյանջայի ԱՊՀ-2025 խաղերի անցկացման վայրի թեկնածությանը կողմ է քվեարկել Հայաստանը, որի ղեկավարը շատ լավ գիտեր, թե Բաքուն ինչ նպատակներով է այն նաև օգտագործելու։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ․Գ․

https://www.facebook.com/watch?v=1296091901687138

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ